ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցում մասնավորապես ասվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Իգնատի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, Սուրեն ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, պաշտպանության, արտաքին գործերի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներ: