«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց (4-ը՝ Երևան քաղաքում, 17-ը՝ մարզերում): Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նշված 21 ավտոմեքենաներից 7-ը վարել են անչափահասներ, 13 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, մեկ ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: