Երեւանում մայիսի 28-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի պարգեւը շնորհվեց կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինային՝ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Թոմ Քաթինան հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունը սահմանափակ է։ Նա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ընտրվել 66 երկրներից ստացված ավելի քան 550 առաջադրումներից։ «Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների:
Օսկարակիր դերասան, The Sentry եւ Not On Our Watch նախաձեռնությունների համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահող Ջորջ Քլունին, խոսելով բժիշկ Քաթինայի մասին, ասել է. «Քանի դեռ բռնություններն ու պատերազմները սպառնալիք են մնում մարդկային ոգուն ու տոկությանը, կարեւոր է աջակցել, ճանաչման արժանացնել ու մեծարել բժիշկ Քաթինայի պես մարդկանց, որոնք անձնազոհության գնով օգնում են ուրիշներին ոչ միայն պահպանել իրենց գոյությունը, այլեւ հասնել բարօրության։ Թոմ Քաթինան բոլորիս համար իր ամենօրյա աշխատանքով իրական փոփոխություն բերող մարդու օրինակ է»։
Թոմ Քաթինան ստանալու է 100,000 դոլարի պարգեւը եւ նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1,000,000 դոլարի դրամաշնորհի արժանացնելու իր ընտրած կազմակերպություններին։ Բժիշկ Քաթինան մրցանակը փոխանցելու է հետեւյալ երեք կազմակերպություններին՝
• Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ
• Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ
• Aktion Canchanabury, Գերմանիա
Դառնալով 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Թոմ Քաթինան ասաց. «Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր քույրերի եւ եղբայրների համար: Յուրաքանչյուր մարդ իր ներդրումն ունենալու հնարավորություն ունի: Մեր բոլորի մարդկայնությունը կարող է առաջնորդել մեզ դեպի ավելի պայծառ ապագա: Հավատքով լեցուն՝ ես հպարտությամբ շարունակելու եմ ծառայել աշխարհին եւ դարձնել այն ավելի լավը»:
«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության հյուրերը մեծարման արժանացրին նաեւ այս տարվա մյուս չորս հավակնորդների բացառիկ ներդրումը։ 2017 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն էին «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը (Սոմալի), «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), Սիրիայի Մադայա քաղաքի դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը, եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Փանզի հիվանդանոցի հիմնադիր, վիրաբույժ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն։
«Հուսով ենք, որ այս տարվա հետազոտության արդյունքները կնպաստեն, որ մարդիկ ոչ միայն գիտակցեն արդյունավետ ազդեցություն ունենալու գործում իրենց կարողությունները, այլեւ ոգեշնչվեն՝ այդ ուղղությամբ գործելու»,– ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ «Մեր նախաձեռնության միջոցով՝ մենք բոլորին, ովքեր ոգեշնչվել են Թոմ Քաթինայի անձնվեր գործից, քաջալերում ենք սեփական հետքը թողնել աշխարհում՝ ընդլայնելով փրկիչների եւ, ամենակարեւորը, փրկվածների շրջանակը։ Մարդկայնության հանդեպ հույսը վերականգնել կարող ենք բոլորս»։
Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր
0:25 - 29.Մայիս.2017
Առաջարկում ենք նաև
10/06/18 20:31
«Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել ռոհինջա ժողովրդի առաջնորդ եւ մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը
12/02/21 00:59
«Ավելի հավանական է, որ այս տխմարներից մեկը Նիկոլ Փաշինյանին կառաջադրի որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր». Արմեն Բաղդասարյան
20/11/17 12:31
Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
18/05/16 13:53
Պետեր Չեխը` «Ոսկե ձեռնոց» մրցանակի դափնեկիր
01/03/16 13:04
Վախճանվել է «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջորջ Քենեդին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան