Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Թաթուլ Հարությունյանի վիճակը լավ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Զինծառայողն այժմ գտնվում է կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում։ Առաջիկա օրերին դուրս կգրվի և կտեղափոխվի վերականգնողական բուժման», - ասաց նա:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997 թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: