ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանգրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակվեց Դավիթ Լոքյանը:

Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' որոշում եմ.

Դավիթ Լոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար: