Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Աղաջանյանին ազատել Դանիայի Թագավորությունում եւ Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ, Հրաչյա Աղաջանյանին ազատել Դանիայի Թագավորությունում եւ Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն) է նշանակել Ալեքսանդր Արզումանյանին նշանակել: