Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ նշանակելու մասին:
Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 12-րդ կետով' որոշում եմ.
Գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ նշանակելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար'ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: