Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Նիստի օրակարգում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և գիտխորհրդի կազմի փոփոխության հաստատման հարցերը:
«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ազգագրագետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Աբրահամյանը:
ՀՀ վարչապետի 1 հոկտեմբերի 2018 թվականի N 1296- Ա որոշմամբ հաստատվել էր Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի լրացված կազմը:
Նշենք, որ մինչ այդ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ էր Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։