Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն նոր խորհրդական ունի: Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

 

«Մայիսի 11-ին Ալբերտ Աբգարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական»,-հայտնեց Մարտիրոսյանը: 

Նշենք, որ օրեր առաջ Ալբերտ Աբգարյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից, որը ստանձնել էր 2018թ-ի մայիսից, ի դեպ,այդ ժամանակահատվածում Պետական վերահսկողական ծառայության պետը Դավիթ Սանասարյանն էր: Շրջանառվող լուրերի համաձայն Աբգարյանն ու Սանասարյանը մտերիմ ընկերներ են:

Հիշեցնենք, Ալբերտ Աբգարյանը 2017թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ համամասնական ցուցակով: Եղել է Սերժ Սարգսյանի կողմնակիցներից, նրա համար 2013-ին նախընտրական երգ է գրել: Աբգարյանը նաև աշխատել է  Սարգսյանի աշխատակազմում: