ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանել է հարցին, թե ինչու է անընդհատ պնդում,որ Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների ժամանակ Սերժ Սարգսյանը ներկա գտնվի:
«Սրանք սահմանադրական փոփոխություններ չեն. ներկայացվում է լիովին նոր փաստաթուղթ, որը փոխում է պետության կառավարման քաղաքական մոդելը, և հետևաբար, եթե մի անձ կա, ով նախաձեռնում է նման ծրագիր, ապա պետք է ինքն անձամբ ներկայացնի, ոչ թե վարձի փաստաբանների և մի խումբ ստեղծի, որտեղ նաև հեղինակություն չունեցող անձինք են, ովքեր նաև կեղծիքներ են վավերացրել, ի թիվս նաև՝ ՀՀ Սահմադրական դատարանի նախագահի՝ Գագիկ Հարությունյանի:
Այս անվստահելի պրոցեսում մենք ցանկանում ենք լսել իրեն և իհարկե, նա պետք է գա, և մենք նրան պետք է հարցաքննենք՝ ինչո՞ւ նման նախաձեռնությամբ հանդես եկավ, ո՞րն էր պատճառը, և նա պետք է հանրությանը հաշվետվություն ներկայացնի: Մենք իրեն դիտարկում ենք մի անձի, ով ամբաստանվում է, մի անձի, ում մեղադրում ենք տարբեր հանցագործությունների կատարման մեջ, այսինքն՝ հրապարակավ մենք իր մասին մեղադրանքներ ենք հայտարարում: Դուք ականատեսն էիք, թե ինչպես մի քանի ամիս առաջ իմպիչմենտի գործընթաց սկսվեց, այսինքն՝ սրանք ուղղակի հայտարարություն չեն, դրանք պաշտոնական ընթացք ունեցող հայտարարություններ են, որոնք ունեն նաև հեղինակներ, հետևաբար այդ հեղինակներն իրավունքներ ունեն Սերժ Սարգսյանին հարցրեր հղելու»,- նշել է պատգամավորը:
Իսկ թե Վարդան Պողոսյանի որ պատասխանները չեն բավարարում Զարուհի Փոստանջյանին, որ նա ցանկանում է անձամբ Սերժ Սարգսյանից լսել՝ 1in.am-ի տեսանյութում: