Այսօր նախագահական նստավայրի դիմաց նորից հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները և պահանջում էին իրենց 18 ամսվա աշխատավարձերը: Ակցիայի ընթացքում հայտարարվեց, որ պատրաստվում են ավելի դինամիկ կազմակերպել իրենց ակցիաները, որպեսզի վերջնականապես հասնեն իրենց նպատակին՝ աշխատավարձեր ստանան: Երեքշաբթի օրը նախատեսվում է հերթական հանդիպումը, այս անգամ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, և մասնակցիները հենց այդտեղ կսպասեն Նախագահին: «Նաիրիտի»՝ արդեն նախկին աշխատակիցները հույս ունեն, որ գոնե այդտեղ նախագահը տեսնելով՝ իրենց կմոտենա և իրենց խնդրին վերջնական լուծում կտա:
Նշենք, որ հավաքված քաղաքացիները չէին ցանկանում այսօր ևս ձեռնունայն վերադառնալ իրենց տները: Նրանք կոչ էին անում ավելի կոշտ քայլերի գնալ՝ փակել ճանապարը, որն այս դեպքում, ըստ նրանց, միակ ազդեցիկ միջոցն է:
Նաիրիտցիները ճանապարհը չփակեցին, բայց քայլերթով գնացին դեպի կառավարության շենքի մոտ, այնտեղ էլ գոռացին «հատուցում» և նորից դատարկաձեռն հեռացան:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.