Շատ ունեցողից շատ են պահանջում, քչից՝ քիչ: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ծառուկյանը շատ թանկ չվճարե՞ց Սերժ Սարգսյանի հետ հանդպման համար, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ծանր վճարեց, թե չէ, հարցրեք Գագիկ Ծառուկյանին: Ասում են՝ շատ ունեցողից շատ են պահանջում, քչից՝ քիչ: Չգիտեմ՝ Գագիկ Ծառուկյանն ինչպես է գնահատում` ինչքան է վճարել, ես համարում եմ՝ ամենավտանգավորը, որ կարող է տեղի ունենալ, մտածելն է՝ ինչ-որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել»,- ասաց Ռուստամյանը:
Տեսանյութը` 1in.am-ի