ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2017թ. ապրիլի 02-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախնական քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Դ.Սիմոնյանը ՀՀ Ազգային Ժողովի ընրություններին մասնակցելու նպատակով 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 13.15-ի սահմաններում, եղբոր՝ Գ.Սիմոնյանի հետ այցելել է թիվ 9/53 ընտրատեղամաս։ Իր մոտ չունենալով անձնագիր՝ Դ.Սիմոնյանը եղբոր՝ ՀՀ քաղաքացու անձնագրով մուտք է գործել ընտրատեղամաս, գրանցվել ընտրողների ցուցակում և քվեարկել մեկ այլ անձի՝ Գ.Սիմոնյանի փոխարեն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ.Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։