ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Մ.Խաչատրյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ քննչական կոմիտե