Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի մոտ, երթուղային ավտոբուսը կողաշրջվել է, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ կամրջի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, կողաշրջվել է թիվ 23 երթուղու «Իսուզու» մակնիշի 1881 Տ պետհամարանիշի ավտոբուսը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները (նախնական՝ 8 քաղաքացի) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոբուսից և հոսպիտալացվել Երևան քաղաքի տարբեր բուժհաստատություններ:
Նախնական տվյալներով 3 քաղաքացի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և 3 անչափահաս քաղաքացի՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Ժամը 19:20-ին կապ է հաստատվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի հերթապահ բժշկի հետ, ով հաղորդեց, որ իրենց մոտ հոսպիտալացված 5 տուժածներից՝ 1993 թ. ծնված Ս. Գ.-ի առոջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ 1976 թ. ծնված Ս. Պ.-ը, 1954 թ. ծնված Վ. Ք.-ը, 1954 թ. ծնված Վ. Հ.-ը և 1957 թ. ծնված Ռ. Ռ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ժամը 20:20-ին կապ է հաստատվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հերթապահ բժշկի հետ, ով հաղորդեց, որ իրենց մոտ հոսպիտալացված 3 տուժածներից՝ 2004 թ. ծնված Գ. Խ.-ի (ծնվ. առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ 2013 թ. ծնված Է. Մ.-ը և 2013 թ. ծնված Ս. Պ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ժամը 20:36-ին կապ է հաստատվել «Իզմիրլյան» ԲԿ-ի հերթապահ բժշկի հետ ով հաղորդեց, որ իրենց մոտ հոսպիտալացված՝ 1990 թ. ծնված Օ. Ն.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: