Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում տեղադրված է աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների ցանկը: 

Ըստ տեղեկատվության՝ ՀՀ վարչապետին սպասարկում է ԲՄՎ 750Li.xDrive  ավտոմեքենա՝ 2011 թվականի թողարկման:

Սակայն, ըստ  մեր տեղեկությունների, վարչապետը գրեթե չի օգտվում այդ ծառայողական մեքենայից, նա շրջում է իր անձնական ավտոմեքենայով: 

ՀՀ փոխվարչապետ,  միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի համար հատկացված սպասարկող մեքենան  Տոյոտա LC 200 է՝  2012 թվականի արտադրության: 

ՀՀ կառավարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար-նախարարին՝ Դավիթ Հարությունյանին սպասարկել է  ԲՄՎ 523 ավտոմեքենա՝ նույնպես 2011 թվականի արտադրության

ՀՀ վարչապետի մամուլի  քարտուղարին սպասարկում է Հյունդայի Էլանտրա  ավտոմեքենա՝ 2011 թվականի արտադրության: Նշենք, որ օրեր առաջ այդ պաշտոնում նշանակվեց  Արամ Արարատյանը։

Հավելենք, որ  կառավարության աշխաատակազմի համար նախատեսված է 12 ծառայողական մեքենա, կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների համար 14 ծառայողական մեքենա, հեթապահ ավտոմեքենաների թիվը 10-ն է, իսկ կառավարության աշխատակազմի տրանսպորտի միջոցներից պայմանագրային և անհատույց օգտագործման հանձնված ծառայողական ավտոմեքենաների թիվը 5-ը:

Ընդհանուր թվով՝  կառավարության համար հատկացված է թվով 42 ավտոմեքենա: