Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր Ազգային Ժողովում անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ օրերս, հայտնի օրենքով գող «Զապի»՝ Անդրանիկի Սողոյանի հետ սրճել է Մարիոթ հյուրանոցում, նշեց. «Ես Մարիոթում եղել եմ, բայց՝ «Զապի» հետ չէ»:
Գագիկ Շամշյանի ճշտեղ հարցը՝ հնարավո՞ր է թեկնածությունը դնի որպես Յապոնչիկ, պատգամավորն անպատասխան թողեց:
«Ես ոչ մեկի հետ հստակ էնտեղ չեմ եղել, հյուրեր եմ ունեցել, նրանց հետ եմ եղել. գողականներ չեն եղել»,- ասաց Ալեքսանյանը՝ ըստ էության՝ հերքելով մամուլում գրված լուրերը:
Տեսանյութը՝ Tert.am-ի