ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հերքեց Բելառուսում որդու ձերբակալության մասին լուրերը:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում ձերբակալվել է: Իսկ այսօր լուրեր տարածվեցին, թե Մուրադյանի որդին՝ Նվեր Մուրադյանը, ձերբակալվել է Բելառուսում՝ թմրանյութերի ձեռքբերման կասկածանքով: Որդու ձերբակալությունից հետո, ըստ այդ տեղեկության, Մուրադ Մուրադյանը Բելառուս է մեկնել, մոտ մեկ ամիս չարչարվել է, սակայն որդուն ազատելու հարցը չի կարողացել լուծել: 

Մուրադ Մուրադյանը նշեց. «Ես Բելառուսիա գնացե՞լ եմ, որ դուք հիմա գրում եք»:

Լրագրողների հարցին՝ այսինքն՝ որդին ազատության մե՞ջ է և խնդիր չունի՞, պատգամավորը վրդովված արձագանքեց. «Իյա՛»:

Որդին Հայաստանո՞ւմ է, թե՝ ոչ, հարցին ի պատասխան՝ Մուրադյանը պատասխանեց. «Չափված-ձևված մարդ է, որտեղ ուզի՝ կլինի»: