Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական նախաձեռնությանը միաձայն կողմ քվեարկեց 87 պատգամավոր:
«Մենք դրական ենք տրամադրված օրենքի նախագծի նկատմամբ և կողմ են քվեարկելու: Իհարկե, սա մեր բոլոր ցանկություններն արտահայտող նախագիծ չէ, սակայն մենք կարծում ենք, որ սա քայլ առաջ է և կողմ ենք քվեարկելու»,- իր ելույթում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը. «Մենք նախագիծը մանրամասն քննարկել ենք Արփինե Հովհաննիսյանի հետ, իրենց առաջարկներն ընդունվել են»,- նշեց նա՝ ընդգծելով, որ կարողացել են կոնսենսուսի գալ և կողմ են քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը:
Խորհրդարանը միաձայն քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին»,- Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 88 պատգամավոր: