Կառավարությունը Երևանի Աբովյան փողոցի 4, Արամի փողոցի 30 շ., թիվ 4, Արամի փողոցի 30 շ., թիվ 22 հասցեներում պարփակված տարածքների նկատմամբ ճանաչեց բացառիկ հանրային շահ:
Ըստ հիմնավորման, նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ «սույն որոշման հավելվածներում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի»:
Ողջ տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և ստեղծվելու է ներթաղամասային կանոնակարգված ճանապարհային ցանց:
Երևանի քաղաքապետարանը որպես հիմնավորում նշում է նաև, որ մինչ նախատեսված է Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածության նվազեցում` կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի հաշվին, ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ:
Տարածքները ձեռք բերող է ճանաչվել «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Սեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 1-ն է։