ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 8-ին, ժամը 19:57-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող հյուրանոցային համալիրում:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: