Անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, հուլիսի 14-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր:
Ազդանշանները միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ: