Բրիտանացի դիզայներ եւ սեփական մակնիշի հիմնադիր Ստելլա Մաքքարթնին պարտավորագիր է ստորագրել Parley for the Oceans ընկերության հետ, որն զբաղվում է շրջակա միջավայրի պահպանությամբ: Համագործակցության շրջանակներում գործվածքների արտադրություն է կազմակերպվելու օրգանական աղբից: Շնորհանդեսի տեսանյութը հրապարակված է Instagram-ում բրենդի պաշտոնական Էջում: Հագուստը պլանավորում են վաճառքի հանել ամառվա կեսերին:
Ստելլա Մաքքարթնին հագուստի դիզայներ է, The Beatles երաժշտական խմբի մասնակից Պոլ Մաքքարթնիի դուստրը: Կարիերան սկսել է Կրիստիան Լակրուայի մոտ ստաժավորումից, ինչից հետո հիմնադրել է առաջին սեփական բրենդը՝ Stella-ն, որը շուտով փակվել է: 1997 թվականին զբաղեցրել Է Chloe նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնը: 2001 թվականին հեռացել Է Chloe-ից եւ զբաղվել Stella McCartney Chloe անվանական շարքով:
Ստելլա Մաքքարթնին բուսակեր է, նա աջակցում է PETA կենդանիների պաշտպանության կազմակերպությանը եւ իր հավաքածուներն ստեղծելիս չի օգտագործում բնական կաշի եւ մորթիներ: