Հունիսի 15-ի առավոտյան Մոսկվայում կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը: Այդ մասին հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը՝ հղում անելով դերասանի ընկերոջը:
«Ալեքսեյ Վլադիմիրովիչը խաղաղ հանգչել է քնի մեջ: Երեկոյան պառկել է քնելու, իսկ առավոտյան չի արթնացել»,- գրում է թերթը:

Ավելի վաղ դերասանի կինը ՌԻԱ Նովոստիին պատմել էր, որ Ալեքսեյ Բատալովը երկու ամիս գտնվում էր հիվանդանոցում այն բանից հետո, երբ կոտրել էր ոտքը: Ավելի ուշ նա տեղափոխվել էր վերականգնողական կենտրոն:

Նկարահանվել է «Մոսկվան արցունքների չի հավատում», «Ռումյանցեւի գործը», «Թռչում են կռունկները» ֆիլմերում, բեմադրել է «Շինել», «Երեք հաստլիկներ» եւ այլ ֆիլմեր: ՌԽՖՍՀ-ի, ԽՍՀՄ-ի եւ ՌԴ-ի պետական մրցանակների դափնեկիր է: