Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների սարքավորումներով վերազինումը այս տարի եւս շարունակական կլինի: Այս մասին հունիսի 16-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստին ասաց Երեւանի քաղաքապետի նորանշանակ տեղակալ Դավիթ Օհանյանը: Նրա խոսքով` մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես առաջնային օղակներին եւ ամեն ինչ արվելու է հասարակության վստահությունը դեպի այդ օղակները վերականգնելու ուղղությամբ:
«Վերջին տարիներին 225 անուն սարքավորումներ ենք տրամադրել պոլիկլինիկաներին եւ այդ գործընթացը շարունակական է լինելու այս տարի եւս»,-ասաց Դավիթ Օհանյանը:
Երեւանի քաղաքապետի տեղակալը նշեց նաեւ, որ գիշերային ժամերին կկանոնակարգվի դեղատների լուսավորությունը, քանի որ այն հաճախ շփոթեցնում է վարորդներին: «Հարցը կառավարությունում է եւ շուտով լուծում կտրվի»,-ասաց նա: