ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն' oգոստոսի 4-ին Քանաքեռ-Զեյթունի «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում կրակոցի և բղավոցի ձայներ են լսվել։

Իրավապահները պարզել են, որ ժամը 20.35-ին հաղթանակ զբոսայգու «Ֆրունզե» ռեստորանի մոտ 2 անձինք, բացահայտ կերպով խախտելով հասրարակական կարգը, վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել, այնուհետև նստելով մեքենան հեռացել է։

ArmLur.am-իn հասած տեղեկությունների համաձայն' պարզվել է կրակողը հանդիսանում է Ա. Ս-ն, որին հայտնաբերելու ուղղությամբ այս պահին աշխատում են իրավապահները։

Քնար Մանուկյան