Հունիսի 28-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նշենք, որ այս հասցեում է գտնվում «Հին Էրիվան» ռեստորանը, որի տանիքին էլ սրճարան է գործում։