Երևանում այսօր՝ հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 16։00-ի սահմանում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, տղամարդու դի կա։

 

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 65-70 տարեկան անձը չպարզված տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դեռ պարզ չի, թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել։