SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Կոտայքի մարզի «Հատիսի Լանջ» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերված տղամարդու մահվան փաստով։

Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Պ.-ն Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ նշված ռեստորանի աշխատակիցը նկատել է, որ սենյակը ամբողջությամբ արյուն է։

Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի սենյակի լոգարանում պարանոցի հատվածում կտրած վերքով վիճակում հայտնաբերել են Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մեսրոպ Ավետիսյանի դին։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Մոսկովյան մարզի ներքին գործերի վարչութան կողմից 2016 թվականի դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քր.օր-ի 158 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննությամբ հայտնաբերել են նաև ածելի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ բացի նշված վնասվածքից, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։