Այսօր' հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

 

 

Ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: 

 

 

Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են տանտիրոջ' 67-ամյա Հ. Փ.-ի դին' գլխի մասում հրազենային վնասվածքով: Դիակի վրա հայտնաբերվել է նաև որսորդական հրացան, իսկ ննջարանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Անում եմ գիտակցորեն, ոչ ոք մեղավոր չէ: Այլընտրանք չունեմ, քոռանում եմ»:

 

 

Նշված երկտողը տեղում քննիչ Հակոբ Գևորգյանի կողմից հրացանի հետ առգրավվել է ընթերականների ներկայությամբ և քննիչ Հ. Գևորգյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում' ձեռագրաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, ձգաբանական և դիակի դատաբժշկական: 

Մանրամասն` shamshyan.com-ում