shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանատուն են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը հանդիսանում էր ՌԴ քաղաքացի, 52-ամյա Անդրեյ Սմիռնովը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ժամանակավորապես բնակվում էր դեսպանատանը և նրա դին հայտնաբերվել է լոգարանում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: