Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնականի բաժին 1-03 շտապօգնության թիվ 4 բրիգադից ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են «Մարիոթ» հյուրանոցային համալիր, որի բակում հայտնաբերել են տղամարդու դի:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի և պետի օպերգծով տեղակալ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Լյովա Խաչատրյանի դին:

 

Դեպքի մասին Ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը:

 

Մանրամասները՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: