Այսօր' մարտի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

 

 

Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձորում տղամարդու դի կա:

 

 

Ինչպես տեղեկանում ենք կայքից, դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում և 4 ժամ առաջ է ժամանել Հայաստան և ընկերների հետ օդանավակայանից եկել էին «Նավոյի» ռեստորանային համալիր' նշելու նրա վերադարձը հայրենիք: Ընկերները հաց ուտելիս են եղել և նրանցից մեկը նկատել է, որ Ահարոնը դուրս է եկել ռեստորանից և անդունդի եզրից, ըստ ընկերների պատմածի' անզգուշաբար վայր է ընկել մոտ 50 մետր:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։