Հունիսի 4-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան (12 տ.) չի արձագանքում թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի (ՀԱԲ) կրտսեր հրահանգիչը: ծ
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ.Մ.-ի (սեփականատեր) բնակարանի լոգասենյակի դուռը բացվել է քաղաքացիների ուժերով. ներսում՝ անգիտակից ընկած է եղել Ա.Պ.-ն, ով տեղափոխվել է հյուրասենյակ:
Ժամը 16:44-ին շտապօգնության բժիշկը արձանագրել է Ա.Պ.-ի մահը (Արցախի Հանրապետության քաղաքացի, ծնված 2007 թ.):
ՀԱԲ կրտսեր հրահանգիչը համապատասխան հոգեբանական աջակցություն է ցուցաբերել երեխայի՝ դեպքի վայրում գտնվող ուսուցչուհիներին և և համադասարանցուն (ԱՀ քաղաքացիներ):