Այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաներում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարաշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ Արմեն Բ.-ի դին լողավազանում հայտնաբերել է նրա կինը: