Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի վաղ նշվում էր, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, այրվում էր խոտածածկ տարածք: Հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկին միացել էին ևս երեքը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և քաղաքապետարանից 1 ջրատար: