Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել Է Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում Է Թեհրանում Վաշինգտոնի շահերը, որպեսզի բողոք հայտնի Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ելույթի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թասնիմ գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ հունիսի 14-ին Թիլերսոնը հայտարարել Է, թե Իրանը «ձեռնարկում Է քայլեր, որոնք հանգեցնում են տարածաշրջանի իրադրության ապակայունացման»:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Թիլերսոնը նաեւ նշել Է, թե ԱՄՆ-ը «կաշխատի Իրանի ներսում աջակցել այն տարրերին, որոնք կբերեն խաղաղ իշխանափոխության»:
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել Է, որ երկրի ԱԳ նախարարությունում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի գործերի գլխավոր տնօրեն Մոհամադ Քեշավարզ զադեն պաշտոնական գրավոր բողոք Է հանձնել դեսպանորդին:
Քեշավարզ զադեն Թիլերսոնի խոսքը որակել Է «չկշռադատված եւ բացահայտորեն Իրանի ներքին գործերին միջամտող», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: