Այսօր ապրիլյան պատերազմի Հերոս` սերժանտ Վլադիմիր Մելքոնյանի Ծննդյան օրն է
Ծնունդդ Շնորհավոր Հերոս !!!
Կռիվ արեց զինկոմիսարիատում, որ իրեն Արցախ տանեն. «Ես մամայի բալա չեմ...»
Մադաղիսում ծառայություն անցնող Վլադիմիրն ապրիլից մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թալիշ` ջոկի հրամանատար էր: Ապրիլի 1-ին Թալիշի թեժ մարտերի ժամանակ նա առաջին զոհերից է եղել: Ծանր վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում և հոսպիտալի ճանապարհին մահացել: Նրա զոհվելուց մի քանի ժամ անց հակառակորդը Թալիշը վերցրել է:
Վլադիմիրը մանկուց է հայրենասեր ու տարբերվող եղել, կարգապահ էր, կռվարար չէր: Ուզում էր նմանվել Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ հորը` Աշոտ Մելքոնյանին, ով նույնպես Արցախում է կռվել և Արիության մեդալակիր է:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: