«Պարո՛ն Արամյան, նավթի գների անկման մասին լուրերը Հայաստանում տարբեր արձագանք են գտնում: Ուզում եմ հասկանալ՝ մենք ուզում ենք նավթի գները բարձրանա՞ն, թե՞ իջնեն»,-այսօր Ազգային ժողովում ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարց ուղղեց ԵԼՔ դաշինքի պատգաավոր Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նախարարի՝ Հայաստանն ընդամենն արձագանքում է նավթի գների շուկայում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ քանի որ մեր երկիր տրանսֆերտների 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից, ուստի ինքը, որպես ֆինանսական բլոկի պատասխանատու՝ կարծում է, որ մեզ համար ձեռնտու է, որ նավթի գները ցածր լինեն. «Թեև տրասնֆերտներն այդ դեպքում Ռուսաստանից կնվազեն, բայց կարծում եմ՝ դա կնպաստի, որ մեր տնտեսության զարգացումը հիմնենք արտադրողականության վրա, մյուս կողմից՝ նավթի գների ցածր լինելը ձեռնտու է նաև հումքային արտադրությամբ զբաղվողների համար»,-պատգամավորի հարցին պատասխանեց նախարարը:
Վարդան Արամյանը նաև հավելեց, որ քանի որ Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է նավթային շուկայից ստացված եկամուտների վրա, և վերջին տարիներին նավթի էժանացումն արժեզրկեց ադրբեջանական արժույթը, ուստի, մեզ համար այս առումով ևս ցանկալի է, որ նավթի գները ցածր լինեն: