ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: Ինչպես տեղեկացրին ԵԽԽՎ լրատվական ծառայությունից, հունիսի 26-ին նստաշրջանի մեկնարկին ընտրվել են երկու փոխնախագահներ:
ԵԽԽՎ մյուս փոխնախագահ է ընտրվել Մոլդովան ներկայացնող Վալերիու Գիլեչին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն/Քրիստոնեադեմոկրատներ):
Փոխնախագահներն ամեն տարի ընտրվում են հերթական նստաշրջանի սկզբում եւ պաշտոնավարում են մինչեւ հաջորդ նստաշրջանի բացումը: