ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը վեհաժողովի Մշակույթի, գիտության, կրթության և մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել է «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով զեկուցող։ Այս մասին Սոս Ավետիսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Չնայած համավարակի ստեղծած օբյեկտիվ դժվարություններին՝ խորհրդարանական դիվանագիտության մեր ջանքները շարունակական են։ Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ԵԽԽՎ-ը Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել եմ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով զեկուցող։ Սա նշանակում է որ հնարավորություն կունենամ ԵԽ անդամ պետություններում տվյալ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնել և զեկույց ներկայացնել համապատասխան հանձնաժողովին և ԵԽԽՎ-ը լիագումար նիստին»,- գրել է Սոս Ավետիսյանը։