Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացման հարցերով Եվրախորհրդի խորհրդարանական վեժահաժողովի զեկուցող:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուոլտերը միաժամանակ ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավարն է:

 

ԼՂ հարցով ԵԽԽՎ զեկուցողի պաշտոնի մյուս թեկնածուն ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի նախկին համանախագահ Ժան Կլոդ Մինյոնն էր, որը, սակայն, վերջնական արդյունքում չի նշանակվել այդ պաշտոնում: