Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողի փոփոխություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի հարցով համազեկուցողի փոփոխության հարց, որովհետև Ալան Միլը, ով Սոցիալիստների խմբից Հայաստանի հարցով համազեկուցողն էր, այլևս վեհաժողովի կազմում չէ, քանի որ անգլիական խորհրդարանում դադարել են նրա լիազորությունները»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ Սոցիալիստների խմբի անունից Հայաստանի հարցով համազեկուցող է նշանակվել Ուկրաինան ներկայացնող Յուլիա Լովոչկինան: