Հայաստանի ներկայացուցիչները նշանակվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է ԵՏՀ-ի կայքում:

 

Մասնավորապես ԵՏՀ-ում Հայաստանի ներկայացուցիչ են նշանակվել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը, նրանք ունենալու են նախարարի կարգավիճակ և երեքը միասին ունենալու են մեկ ձայնի իրավունք:

 

ԵՏՀ-ի դեպարտամենտների թիվը 8-ից հասցվել է մինչև 11-ի: