Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այսօրվա նիստում լեհ խորհրդարանական Տադեուշ Իվինսկին նշանակվել է Ադրբեջանի գծով նոր համազեկուցող:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տ. Իվինսկին ԵԽԽՎ-ում ներկայացնում է Ձախ ժողովրդավարների դաշինքի խումբը: Նա զբաղեցնում է ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը: Տ. Իվինսկին այդ պաշտոնում փոխարինել է Ժոզեֆ Դեբոնո Գրեխին, ում լիազորությունների ժամկետն ավարտվել է անցյալ տարվա նոյեմբերին:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գծով երկրորդ համազեկուցողը իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտն է: