ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Իվա Կրուշենն ներկայացնել է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Զեկույցում ընդգրկված է եղել նաև Ադրբեջանը: Եվրախորհուրդը նախապես Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել վերացնել ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրությունը, չկիրառել ՀԿ-ների գործունեությունը սահմանափակող քայլեր և հետևել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջնում, որը մեկնարկել է հունիսի 25-ին, քննարկվել են Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր:
ԵԽԽՎ-ում հունիսի 25-ին և 26-ին քննարկվել են Ադրբեջանում 2018 թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները, պատրաստվել է «Քաղբանտարկյալներն Ադրբեջանում» զեկույցը:
Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը հունիսի 25-ին ներկայացրել է ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն, որում իրավական գնահատական է տրվել ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին: