Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նագխագիծը: Բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելն այսուհետ քրեական պատասխանատվություն է առաջացնելու:
Ըստ նախագծի, առաջարկվում է քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 130.1 հոդվածով, ըստ որի՝

 

1. Բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով:

 

2. Նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է կալանքով՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով»:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ընդգծեց, որ օրենքի ընսդունումն, օրենքի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը:
Գործադիրը հավանության արժանացրեց որոշման նախագիծը: