Իտալիայի իշխանությունները խստացրել են պատիժը' COVID_19 կորոնավիրուսով վարակված անձանց համար կարանտինը խախտելու դեպքում. իրավախախտներին սպառնում է մեկից հինգ տարվա ազատազրկում և 400-ից 3000 եվրո տուգանք, հայտնում է La Repubblica-ն:
«Կորոնավիրուսով անձանց կողմից տնից դուրս գալու արգելքի կանխամտածված խախտումը կպատժվի ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով»,- ասված է երկրի վարչապետի Ջուզեպպե Կոնտեի պաշտոնական հաղորդագրության մեջ: Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կա ավելի քան 69,1 հազար վարակակիր, բուժվել է 8,3 հազար հիվանդ: