Թայլանդում ապրիլմեկյան կատակներն ու հումորները կարող են ազատազրկմամբ ավարտվել, եթե դրանք վերաբերեն կորոնավիրուսին, Facebook-ի իր էջում հայտարարել է երկրի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի տեղակալ Կոսոնլավատ Ինտխուչունյոնգը, գրում է Thai PBS-ն։ Ներկա պահին համացանցում կամ տեղական լրատվամիջոցներում ապատեղեկատվության տարածման համար, որը խուճապ կառաջացնի, գործում է 2 տարի ազատազրկում։
Նաև խախտողը կարող է տուգանվել 40 հազար բախտով (605 540 դրամ):