Խաչատուրյան քույրերից երկու ավագները պետք է մեղադրվեն սպանության հոդվածով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, հայտարարել են ռուս քննիչները։
Քույրերի երկարատև ֆիզիկական և հոգեբանական տառապանքների առկայությունը որպես մեղմացուցիչ հանգամանք է դիտարկվելու, իսկ մեղադրանքի հաստատման դեպքում նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Քույրերից կրտսերի համար, որը սպանության պահին 17 տարեկան է եղել, քննությունն առաջարկում է հարկադիր հոգեկան բուժում անցկացնել:
Հիշեցնենք, որ երեք քույրերը սպանել են իրենց հորը 2018 թվականի հուլիսին: Ռուսաստանի քննչական կոմիտեի հայտարարությունում ասված է, որ երկու ավագ քույրերը սպանության պահին գիտակցել են իրենց գործողությունների բնույթն ու ծանրությունը: Խաչատուրյան քույրերը խոստովանել են, որ դանակ և մուրճ են օգտագործել իրենց 57-ամյա հորը սպանելու համար, քանի որ նրա կողմից ֆիզիկական և սեռական բռնության են ենթարկվել: